Հայ մարզիկ Կարինե Գևորգյանը կմասնակցի The Ultimate Fighter խառնամարտի մրցումներին

Հայ մարզիկ Կարինե Գևորգյանը կմասնակցի The Ultimate Fighter խառնամարտի մրցումներին

PanARMENIAN.Net - Հայաստանից Կարինե Գևորգյաննընդգրկվել է խառնամարտի մրցումներին նվիրված ամերիկյան հանրահայտ The Ultimate Fighter իրապատում շոուի նոր եթերաշրջանի մասնակիցների ցանկում, հաղորդում է MMAjunkie-ն:

Հարցազրույցում Գևորգյանը պատմել է՝ ինչպես է սկսել մարտարվեստով զբաղվել Հայաստանում, ինչ դժվարությունների է հանդիպել.

«Սպորտով սկսել եմ զբաղվել, երբ դեռ երեխա էի: Ամբողջ ընտանիքս էր սպորտով զբաղվում, բայց խառնամարտով սկսել եմ զբաղվել միայն 3 տարի առաջ»,- ասում է նա:

Համեմատելով ԱՄՆ հետ, Գևորգյանը նշել է, որ Հայաստանում խառնամարտն այնքան էլ տարածված չէ. «Ես միակ հայաստանցի կին մարտիկն եմ այս սպորտաձևում, բայց բազմաթիվ տղամարդիկ են զբաղվում սպորտի այս տեսակով»:

Կարինե Գևորգյանը նշել է, որ ուրախ է մասնակցության համար, սակայն էլ ավելի երջանիկ կլինի հաղթելու պարագայում:

Գևորգյանը սիրողական ասպարեզում 23 մարտ է անցկացրել՝ գրանցելով 22 հաղթանակ:

The Ultimate Fighter շոուն պատմում է խառնամարտի մարզիկների մասին, որոնք միասին ապրում են Լաս Վեգասում՝ միևնույն ժամանակ մրցելով միմյանց հետ: Սա շոուի 26-րդ եթերաշրջանն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---