Վաչիկ Վարդանյանը՝ մարտական սամբոյի միջազգային մրցաշարի հաղթող

Վաչիկ Վարդանյանը՝ մարտական սամբոյի միջազգային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Վաչիկ Վարդանյանը դարձել է սեպտեմբերի 1-4-ը Իրկուտսկում կայացած մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» միջազգային մրցաշարի հաղթողը: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից:

2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվել է մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող առաջին միջազգային մրցաշարը:

Մեդալների 7 հավաքածուի 68 կգ քաշային կարգի ոսկին նվաճել է Հայաստանը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, որի գերազանց ելույթների պատվին հնչել է հայոց օրհներգն ու ծածանվել է եռագույնը:

Վաչիկ Վարդանյանը ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Մրցաշարի հաղթողներ են դարձել նաև չորս մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---