«Շիրակը» նաև բասկետբոլի թիմ կունենա

«Շիրակը» նաև բասկետբոլի թիմ կունենա

PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակը» հայտարարել է, որ ակումբն այսուհետ կունենա նաև բասկետբոլի տղամարդկանց թիմեր:

«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր մարզական ընտանիքը և ուրախացնել մեր երկրպագուներին։ Այսուհետ «Շիրակը» կունենա նաև տղամարդկանց տարբեր տարիքային բասկետբոլի թիմեր»,- ասվում է «Շիրակ» ֆուտբոլյին ակումբի ֆեյսբուքյան գրառման մեջ, հայտնում է Armsport-ը:

Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Շիրակը» կունենա նաև ֆուտզալի թիմ, որը կմասնակցի ՀՀ Ֆուտզալի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---