«Բարսելոնան» ձմռանը կվերադառնա Կոուտինյոյի թեկնածությանը

«Բարսելոնան» ձմռանը կվերադառնա Կոուտինյոյի թեկնածությանը

PanARMENIAN.Net - «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի թեկնածությանը: Բրազիլացին նախկինի պես մտադիր է հեռանալ Մերսիսայդից:

«Բարսելոնան» և «Լիվերպուլը» չկարողացան պայմանավորվել բրազիլացու տրանսֆերի մասին 2017-ի ամռանը՝ նրա համար առաջարկում էին ավելի քան 150 մլն եվրո:

Ձմռանը «Բարսելոնան» կիսապաշտպանին ձեռք բերելու ավելի շատ շանսեր կունենա: «Լիվերպուլի» սեփականատերերը իմաստ չեն տեսնում Կոուտինյոնին պահելու մեջ և պատրաստ են գին նշանակել նրա համար:

Ֆելիպեին չի մտահոգում այն փաստը, որ նա արդեն հայտագրված է անգլիական ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի խաղերի համար և տեղափոխվելու դեպքում չի կարողանա օգնել «Բարսելոնային» 2017/18 խաղաշրջանում:

«Լիվերպուլի» ղեկավարները մտահոգ են ակումբի գործերով՝ Յուրգեն Կլոպը խնդրել էր պահել Կոուտինյոյին ԱՊԼ-ում հաղթանակի համար պայքարելու նպատակով, սակայն սեպտեմբերին ակումբը դուրս մնաց Լիգայի գավաթի մրցաշարից, իսկ թիմը հետ է մնում Մանչեսթերից գրեթե 5 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---