«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Ջերարդը երկրպագուներին «ստիպել է վազել» Կարմիր հրապարակում26 սեպտեմբերի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը, իսկ այժմ անգլիական ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը առավոտյան վազք է կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում: Դա տեղի է ունեցել Մոսկվայում ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի շրջանակում իր սաների և մոսկովյան «Սպարտակի» միջև հանդիպման նախօրեին: Նախկին կիսապաշտպանն իր մարզչական շտաբի անդամների հետ միասին վազքով մի քանի րոպե հիացել է Կարմիր հրապարակի տեսարանով, գրում է Սպորտ-էքսպրեսը: Ֆուտբոլի սիրահարներից ոմանց, որոնք այդ պահին հրապարակում էին, հաջողվել է լուսանկարվել ֆուտբոլային աստղի հետ: Սակայն դա հաջողվել է միայն նրանց, ով լավ մարզավիճակում էր, քանի որ ֆուտբոլիստը ոչ մի պահ կանգ չի առել հանուն սելֆիի, ուստի ցանկացողները ևս ստիպվված էին միանալ նրա վազքին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |