The Mirror. «ՄՅՈւ»-ն պատրաստ է 175 մլն եվրո վճարել Դիբալայի համար

The Mirror. «ՄՅՈւ»-ն պատրաստ է 175 մլն եվրո վճարել Դիբալայի համար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը»պատրաստ է 175 մլն եվրո վճարել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի համար: Ժոզե Մոուրինյոն մտադիր է շեշտակի հզորացնել թիմը:

Ըստ The Mirror-ի, արգենտինացու համար պայքարում «սատանաների» մրցակիցը կլինի «Բարսելոնան», որը վաղուց է հետևում Դիբալային: «Յուվենտուսը» մտադիր չէ պահել Դիբալային, նրան թույլ են տալիս ինքնուրույն վճռելու իր ճակատագիրը, գրում է evrosport-ը:

Դիբալայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ սպառվում է մինչև 2022թ. Transfermarkt-ը 23-ամյա արգենտինացուն գնահատել է 65 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---