Մխիթարյանն ու Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում

Մխիթարյանն ու Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լիսաբոնում հանդիպել է Հայաստանի հավաքականում իր թիմակից և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ:

Ղազարյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ խաղում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում: «Շատ ուրախ եմ քեզ տեսնել, ընկերս: Հաջողություն քեզ»,-գրել է Ղազարյանն Instagram-ում:

«Բենֆիկա»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբրի 18-ին Լիսաբոնում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---