Պիկեն, Ռամոսն ու Բուսկետսը սպառնում են հեռանալ Իսպանիայի հավաքականից20 հոկտեմբերի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի հավաքականի պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, կիսապաշտպան Սերջի Բուսկետսը սպառնում են հեռանալ հավաքականից: Ֆուտբոլիստները կարող են դիմել այդ քայլին երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լուիս Լարեայի հավաքականի մարքեթինգի գծով տնօրեն Մարիա Խոսե Կլարամունտին պաշտոնից ազատելու որոշման պատճառով, գրում է Sports.ru-ն Marca-ի վրա հղումով: Ֆուտբոլիստները միշտ սատարել են Կլարամունտին, իսկ Ռամոսը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հետ 3:0 հաշվով ավարտված խաղից հետո հստակ հայտարարել է, որ ֆուտբոլիստները դեմ են Կլարամունտի պաշտոնանկությանը: Իսպանիա-Լիխտենշտեյն խաղից հետո, որն ավարտվեց 8: 0 հաշվով, Լարեան հայտարարեց, որ մտադիր է հեռացնել պաշտոնից Կլարամունտին: Դրանից հետո Ռամոսը, Պիկեն և Բուսկետսը հայտարարեցին, որ կհեռանան հավաքականից, եթե դա տեղի ունենա: Դրանից հետո ֆուտբոլիստների ր Լարեայի միջև լարվածություն է առաջացել և նրան նույնիսկ թույլ չեն տվել մտնել թիմի հանդերձարան: Այժմ բոլորը սպասում են, թե ինչպիսին կլինի ֆուտբոլիստների արձագանքն արդեն տեղի ունեցած պաշտոնանկությանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |