Մուսասին հաղթել է Bellator 185 մրցաշարի գլխավոր մենամարտում

Մուսասին հաղթել է Bellator 185 մրցաշարի գլխավոր մենամարտում

PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի մարտիկ, հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հոկտեմբերի 20-ին մրցել է ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի հետ և հաղթել Bellator 185 մրցաշարի գլխավոր մենամարտում:

Ալեքսանդր Շլեմենկոն Bellator-ի նախկին չեմպիոնն է: Մուսասին Strikeforce-ի, Dream-ի, Cage Warriors-ի՝ նախկին չեմպիոն:

Հոլանդիան ներկայացնող և միջին քաշային կարգում հանդես եկող Մուսասին հաղթել է մրցավարների որոշմամբ՝ 29:28, հայտնում է championat.com-ը:

Մենամարտն անցկացվել է ԱՄՆ-ի Անակսվիլ քաղաքի Mohegan Sun արենայում։

Առաջին ռաունդում Մուսասին հարված է ստացել աչքի տակ, որը խանգարել է հետագա պայքարում։ Բժիշկը թույլ է տվել շարունակել մարտը երկրորդ ռաունդում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---