Եվգենիա Մեդվեդևան՝ Գրան պրիի Մոսկվայի փուլի հաղթող

Եվգենիա Մեդվեդևան՝ Գրան պրիի Մոսկվայի փուլի հաղթող

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) առաջին տեղն է գրավել Գրան պրիի Մոսկվայի փուլում:

2 ծրագրի արդյունքում 17-ամյա գեղասահորդուհին, չնայած անկմանը ազատ ծրագրում, հավաքել է 231,21 միավոր: Երկրորդն իտալուհի Կարոլինա Կոստներն էր (215,98), երրորդը՝ ճապոնուհի Վակաբա Շիգուտին (207,17): Մեկ այլ ռուսաստանցի Ելենա Ռոդիոնովան 4-րդ տեղն է գրավել (195,52), գրում է ՏԱՍՍ-ը:

Մեդվեդևան Գրան պրիի շարքում առաջին անգամ ներկայացրել է իր նոր ազատ ծրագիրը՝ «Աննա Կարենինան»: Թարմացված ծրագրի բեմադրիչն է Դանիիլ Գլեյհենհաուզը, որն աշխատում է Մեդվեդևայի մարզիչ Էթերի Թութբերիձեի մարզչական խմբում:

Գրան պրիի Մոսկովյան փուլն ավարտվել է հոկտեմբերի 22-ին ցուցադրական ելույթներով: Հաջորդ փուլն անցնելու է Կանադայում հոկտեմբերի 27-29-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---