Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին

Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Ակցիան կազմակերպել էր Manchester United Foundation հիմնադրամը:

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ «Ոգեշնչենք երեխային» վերտառությամբ:

Մխիթարյանը զրուցել է երեխաներից մեկի հետ։ Նա ասել է.«Լավագույնը դառնալու համար պետք է շատ աշխատես, հավատաս ուժերիդ, կատարելագործես հմտություններդ: Պետք է մշտապես աշխատել և այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել էր «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի սաների հետ: Հանդիպման տեսանյութը Մխիթարյանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---