Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում

Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված նոյեմբերի վարկանիշում:

Հայ շախմատիստի վարկանիշը 2801 է:

Վարկանիշը նախկինի պես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2837): 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2799):

Աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Սերգեյ Մովսիսյանը, որը 76-րդ տեղում է 2667 միավորով, Վլադիմիր Հակոբյանը (77-րդ հորիզոնական, 2667) և Գաբրիել Սարգսյանը (97-րդ տեղ, 2655):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---