Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Նյուքասլի» հետ հանդիպմանը

Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Նյուքասլի» հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի մրցափուլում «Նյուքասլ Յունայթեդի» հետ հանդիպմանը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել «մարտավարական նկատառումներից ելնելով»:

Բրիտանական Mirror-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջին շրջանում լավ մարզավիճակում չէ, ինչի հետևանքով «կարմիր սատանաների» մարզիչը որոշել է այս սեզոնում առաջին անգամ խաղադաշտ թողնել Էնթոնի Մարթիալին և Մակրուս Ռաշֆորդին:

Մոուրինյոն անդրադարձել է նաև խաղադաշտում Էրիկ Բեյլիի բացակայությանը: Ըստ նրա՝ 23-ամյա ֆուտբոլիստը չի խաղացել վնասվածքի պատճառով:

Նոյեմբերի 18-ին կայացած ՄՅՈւ-«Նյուքասըլ Յունայթեդ» հանդիպմանը «կարմիր սատանաները» 4-1 հաշվով հաղթանակ են տարել մրցակցի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---