Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դին Լիժենի հետ

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դին Լիժենի հետ

PanARMENIAN.Net - Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսել է չինացի Դին Լիժենի հետ: Հայ գրոսմայստերը սևերով էր խաղում:

Արոնյանը 3,5 միավոր ունի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը մրցաշարում հաղթել է Անիշ Գիրիին և Ինարկիևին և ոչ ոքի խաղացել Վաշիե-Լագրավի և Յակովենկոյի հետ։

Նոյեմբերի 21-ինմասնակիցները կհանգստանան։

Գրան պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն Լևոն Արոնյանը, Լիրեն Դինգը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---