Ինֆանտինո. Այն, որ ՌԴ-ն կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելուց, ոչ մի կապ չունի ֆուտբոլի ԱԱ հետ

Ինֆանտինո. Այն, որ ՌԴ-ն կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելուց, ոչ մի կապ չունի ֆուտբոլի ԱԱ հետ

PanARMENIAN.Net - 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վրա չի ազդի այն փաստը, որ ռուսական թիմը կարող է զրկվել Փհենչհանում Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Ջաննի Ինֆանտինոն:

«Չեմ հասկանում, ինչու ենք ընդհանրապես այդ մասին խոսում: Աշխարհի առաջնությունը դրա հետ ոչ մի կապ չունի: Ես արդեն խոսել եմ այդ մասին, մենք չենք ցանկանում շահարկել այդ թեման»,-ասել է նա՝ հավելելով, որ ՖԻՖԱ-ն ոչ մի դիտողություն չունի Ռուսաստանի հետ կապված, հայտնում է championat.com-ը:

«Մենք ստուգում ենք բոլոր ֆուտբոլիստներին և մրցումների ժամանակ, և դրանցից դուրս՝ Եվրոյում, Համադաշնությունների գավաքում՝ թեստերը միշտ բացասական են եղել: Եթե ինչ-որ մեկը մի օր կխախտի, այն ժամանակ էլ կխոսենք: Սակայն, բարեբախտաբար, այստեղ ասելիք չկա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---