Մատեուս. Իտալիայի բացակայությունն ԱԱ-ում նման է առանց տոմատի սոուսի մատուցած պաստայի

Մատեուս. Իտալիայի բացակայությունն ԱԱ-ում նման է առանց տոմատի սոուսի մատուցած պաստայի

PanARMENIAN.Net - Անցյալի լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը Իտալիայի բացակայությունը ԱԱ-ում համեմատել է առանց տոմատի սոուսի մատուցած պաստայի հետ:

«Ամենից շատ Իտալիայի պակասն եմ զգալու: Չէ որ կիսով չափ իտալացի եմ: 4 տարի խաղացել եմ «Ինտերում» և խոսում եմ իտալերեն: Միլանը իմ կարիերայի լավագույն շրջանն էր, ինչպես մթնոլորտի առումով, այնպես էլ՝ կենսակերպի: Ես այնտեղ շատ ընկերներ ունեի: Ես բոլովին չեմ կարոտում Նիդերլանդները կամ ԱՄՆ-ն, բայց շատ եմ կարոտում Իտալիան»,-ասել է ֆուտբոլիստը:

Նա հավելել է, որ շատ է տխրել՝ իմանալով, որ Իտալիայի հավաքականը չի մասնակցելու առաջնությանը: «Դա նույնն է ինչ պաստան առանց տոմատի սոուսի ուտելը: Բոլորն արդեն սովոր են, որ ԱԱ-ին մասնակցում են Իտալիան, Գերմանիան, Բրազիլիան... Իտալացիները ֆուտբոլի շատ ամուր ավանդույթներ ունեն, լավ արդյունքներով, հիանալի ֆուտբոլիստներով: Տհաճ է, որ առաջնությունն առանց Իտալիայի, Հոլանդիայի ու ԱՄՆ-ի կանցնի, բայց սա այնուամենայնիվ մրցում է»,-ասել է նա, հայտնում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---