ԶԼՄ. Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել

ԶԼՄ. Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել:

«Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել պորտուգալական «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին, գրում է The Sun-ը Corriere dello Sport-ի վրա հղումով:

Նշվում է, որ «Ինտերն» առաջարկում է իր ֆուտբոլիստին փոխանակել Խուան Մատայի հետ: Իսպանացու պայմանագիրը «սատանաների» հետ ավարտվում է 2018-ին, սակայն ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում հրաժեշտ տալ Մատային և նրա հետ պայմանագիրը կարող է ևս 1 տարով երկարացվել:

Խուան Մատայի փոխարեն գործարքում կարող է ընդգրկվել Հենրիխ Մխիթարյանը, որի բախտը «Մանչեսթեր Յունայթեդում» վերջերս չի բերում:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---