London Chess Classic-ի վերջին տուրում Արոնյանը պարտվել է Կարլսենին

London Chess Classic-ի վերջին տուրում Արոնյանը պարտվել է Կարլսենին

PanARMENIAN.Net - Լոնդոնում ավարտվել London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Վերջին՝ իներորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Իներորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա-Մայքլ Ադամս՝ 1:0, Վիշվանաթան Անանդ-Ուեսլի Սո՝ 0:1, Լևոն Արոնյան-Մագնուս Կարլսեն՝ 0:1, Յան Նեպոմնյաշչի-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Սերգեյ Կարյակին-Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի:

Ըստ ամփոփիչ մրցաշարային աղյուսակի 1-2 տեղերը կիսում են Կարուանան և Նեպոմնյաշչին՝ 6-ական միավորով: 3-5 տեղերը կիսում են Կարլսենը, Վաշյե-Լագրավը, Սոն՝ 5-ական միավորով: 6-րդ հորիզոնականում է Նակամուրան՝ 4.5 միավորով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

7-րդն Արոնյանն է՝ 4 միավորով:

8-րդը՝ Կարյակինն է 3.5 միավորով, 9-10-րդ տեղերը կիսում են Անանդն ու Ադամսը՝ 3-ական միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---