Բուֆոնը չի բացառել, որ կարող է մասնակցել ԵԱ-2020-ին

Բուֆոնը չի բացառել, որ կարող է մասնակցել ԵԱ-2020-ին

PanARMENIAN.Net - Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը 2017/18 խաղաշրջանի ավարտին մտադիր էր ավարտել կարիերան, կարող է կրկին վերադառնալ ազգային թիմ: 39-ամյա դարպասապահը չի բացառել, որ կմասնակցի Եվրոպայի 2020թ. առաջնությանը: Եթե դա հնարավոր լինի, Բուֆոնը կհետաձգի կարիերայի ավարտը:

«Շվեդիայից կրած պարտությունից հետո ես զգացի մարդկանց սերն ու աջակցությունը: Մարդիկ հասկացան, որ ես երբեք դիմակ չեմ կրել իմ կարիերայի ընթացքում: Ինչ վերաբերում է ԵԱ-2020-ին, ապա ես այսօրվա օրով եմ ապրում, բայց ոչինչ չեմ բացառում»,-ասել է Բուֆոնը, գրում է championat.com-ը Gazzetta dello Sport-ի վրա հղումով:

Ավելի վաղ Բուֆոնն ասել է, որ կարող է հետաձգել կարիերայի ավարտը, եթե «Յուվենտուսը» հաղթի Չեմպիոնների լիգայում: Այդ դեպքում թուրինցիները կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ Բուֆոնը կլինի մրցաշարի մասնակիցներից մեկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---