Կական հայտարարել է կարիերայի ավարտի մասին

Կական հայտարարել է կարիերայի ավարտի մասին

PanARMENIAN.Net - Բրազիլացի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան:

«Ես եկել եմ եզրակացության, որ իմ ժամանակն ավարտին է մոտենում: Վերջին խոսքն այն է, որ իմ կարիերան, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ավարտին է մոտենում»,-հայտարարել է Կական TV Globo-ի եթերում, հայտնում է Eurosport-ը:

Հետագա ծրագրերի մասին բրազիլացին չի հայտնել, սակայն ավելի վաղ «Միլանի» ղեկավարությունը նրան տնօրենի պաշտոնն էր առաջարկել:

Կարիերայի մեծ մասը Կական անցկացրել է «Միլանում» (2003-2009թթ., 2013-2014թթ.): Կիսապաշտպանը նաև հանդես է եկել «Սան Պաուլուի» և «Ռեալի» կազմում: Կակայի վերջին ակումբն «Օռլանդո Սիթին» էր, որի կազմում նա 22 գոլի հեղինակ է դարձել 77 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---