Գվարդիոլան ԱՊԼ ռեկորդ է սահմանել՝ 4-րդ ամիսն անընդմեջ լավագույն մարզիչը ճանաչվելով

Գվարդիոլան ԱՊԼ ռեկորդ է սահմանել՝ 4-րդ ամիսն անընդմեջ լավագույն մարզիչը ճանաչվելով

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչը դեկտեմբերին: 2017-ի վերջին ամսվա 7 խաղում «քաղաքացիները» 6 անգամ հաղթանակ են տոնել և 1 անգամ ոչ ոքի խաղացել:

Գվարդիոլան լավագույն մարզիչ է ճանաչվում արդեն 4-րդ ամիսն անընդմեջ՝ դա ԱՊԼ նոր ռեկորդ է, գրում է Eurosport-ը:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը, որը դեկտեմբերին 8 գոլի հեղինակ է դարձել: Քեյնն իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է ամսվա լավագույն ֆուտբոլիստ համարվում՝ կրկնելով «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդի նվաճումը:

«Սիթին» ԱՊԼ առաջատարն է՝ 15 միավորով գերազանցելով ՄՅՈւ-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---