Գարբիս Զաքարյան. Առաջին անգամ Թուրքիան պրոֆեսիոնալ ռինգում ներկայացրած հայը

Գարբիս Զաքարյան. Առաջին անգամ  Թուրքիան  պրոֆեսիոնալ ռինգում ներկայացրած հայը

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի հանրապետությունն առաջին անգամ ներկայացրել է ազգությամբ հայ Գարբիս Զաքարյանը: 1930-ին Պոլսի հայկական Շիշլի թաղամասում ծնված հայ բռնցքամարտիկը Թուրքիայում հայտնի է «Երկաթե բռունցք» մականունով:

Զաքարյանը ստիպված է եղել 5-րդ դասարանից լքել դպրոցը և փոստատար աշխատել՝ ծնողներին օգնելու համար:

Հայ բռնցքամարտիկի կարիերան սկսվել է 14 տարեկանից: 1948 թվականին նա դարձել է Թուրքիայի չեմպիոն 48 կգ քաշայիններիկարգում, իսկ 1951-ին՝ երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:

Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Գարբիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել 226 հաղթանակ, ունեցել ընդամենը երկու նոկաուտ: 1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանըսկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ:

88-ամյա բռնցքամարտիկն այժմ իր տիկնոջ հետ ապրում է Ստամբուլի Շիշլիում: Նրա սպորտային կարիերայի և անձնական կյանքի մասին պոլսահայ գրող Արամ Քուրանը և թուրք գրող Էրդեն Աքթողուն գիքր են համահեղինակել՝ Պոլսի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի աջակցությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---