18-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի 2018-ի չեմպիոն

18-ամյա Հայկ Մարտիրոսյանը՝  Հայաստանի շախմատի 2018-ի չեմպիոն

PanARMENIAN.Net - 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը դարձել է Հայաստանի շախմատի 2018 թվականի չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը որոշվել է Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար է եղել ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ:

Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի հավաքականի ուղեգիր: 6,5 միավոր վաստակած Հովհաննիսյանն արժանացել է արծաթե պարգևի:

Տուրի մյուս պարտիաներում Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և նվաճել բրոնզե մեդալ: Զավեն Անդրիասյանը հաշտություն է կնքել Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Կարեն Գրիգորյան-Հովհաննես Գաբուզյան պարտիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---