Վենգեր. Հայաստանում բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք 5 փետրվարի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը գալիս է մի երկրից, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար ուժեղ բնավորություն է պետք ունենալ: Այսպիսի հայտարարություն է արել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Նրա խոսքով, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «զինագործների» ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ինքը հանդիպել է նախկինում։ Մարզիչը նշել է, որ միշտ հավանել է Հենրիխի խաղը: «Նա խաղում է՝ ամբողջությամբ նվիրվելով խաղին»,- ասել է ֆրանսիացի մարզիչը: Մխիթարյանն էլ ասել է՝ ուրախ է, որ գործակցությունն իր նոր թիմակիցների հետ լավ է ստացվում: «Ես շատ երջանիկ եմ այն առիթով, որ ոչ միայն գոլային փոխանցում եմ արել Օբամեյանգին, այլ նաև Արոնին: Մենք խաղացինք շատ լավ հարձակողական ֆուտբոլ առաջին խաղակեսին: Կարող եմ ասել, որ ես իսկապես հավանում են «Արսենալի» խաղը և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ Photo. Reuters Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |