Օզբիլիսը բուժզննում է անցել ղազախական «Ակտոբեի» համար

Օզբիլիսը բուժզննում է անցել ղազախական «Ակտոբեի» համար

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ է Ղազախստան տեղափոխվելուն, հայտնում է matchtv-ին:

27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ակտոբեն»: Ըստ թուրքական Milliyet-ի, նա արդեն բուժզննում է անցել, իսկ առաջիկա օրերին կարող է ստորագրել պայմանագիրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օզբիլիսը հայտագրված չէ «Բեշիկթաշի» հայտացուցակում խաղաշրջանի մնացած խաղերի համար: Թուրքիայի ընթացիկ առաջնությունում նա դաշտ դուրս չի եկել:

Մինչ այդ Օզբիլիսը խաղացել է հոլանդական «Այաքսում», Կուբանի «Կրասնոդարում»: Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, կես տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիկթաշ»:

«Ակտոբե» կարող է տեղափոխվել նաև Հայաստանի հավաքականում Օզբիլիսի թիմակից Մարկոս Պիզելլին: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»:

33-ամյա կիսապաշտպանը հանդես եկել է «Ակտոբեի» կազմում 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---