Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Ես համաձայն չեմ, որ մենք փակում ենք անկախ ԶԼՄ-ները: Արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ, այդ թվում եւ մամուլի համար: ԶԼՄ-ներից շատերը իրենք են հրաժարվում լույս տեսնել կամ տպել ինչ-որ բան, քանի որ չեն կարող հետեւել նախագահի հրամանագրին»,- ասել է Սողոմոնյանը:



Նշենք, որ ըստ Հայաստանի նախագահի մարտի 1-ի հրամանագրի` Երեւանում ԱԴ հայտարարելու մասին, հրապարակումները ԶԼՄ-ներում` կապված պետական եւ ներքաղաքական հարցերի հետ, իրականացվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում: Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, արգելվում է քաղաքական քարոզչության իրականացում թռուցիկների եւ այլ միջոցներով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---