Գեղասահորդուհի Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել Օլիմպիադայում12 փետրվարի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում: Մեդվեդևան 81,06 միավոր է հավաքել և թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը նա սահմանել էր 2017-ի աշխարհի Տոկիոյում կայացած առաջնությունում (80,85): Բացի այդ 18-ամյա գեղասահորդուհին, որի համար մեկնարկած Օլիմպիադան առաջինն է կարիերայում, բազում համաշխարհային ռեկորդներ է սահմանել ազատ ծրագրում և երկու ծրագրի արդյունքներով (241,31): 2017-ի ապրիլի 1-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ և ազատ ծրագրերում: 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր էր ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր): Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |