Հավակնորդների մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցը Դին Լիժենն է

Հավակնորդների մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցը Դին Լիժենն է

PanARMENIAN.Net - Կայացել է շախմատի հավակնորդների մրցաշարի (մարտի 10-28, Բեռլին) վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:

Առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաև. Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգերը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի Մագնուս Կարլսենին:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 1 սանդղակով նահանջել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) փետրվարի վարկանիշում: Հայ շախմատիստը 2-րդ հորիզոնականից իջել է 5-րդ հորիզոնական՝ 2797 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---