Դահուկորդ Միքայելյանը 15 կմ ազատ ոճ մրցաձևում զբաղեցրել է 83-րդ տեղը16 փետրվարի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի դահուկորդ Միքայել Միքայելյանը դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձևում զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան՝ 33:43.9 արդյունքով: Հայ դահուկորդը գրանցել է 39:01.4 արդյունքը: Սա նրա վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին: Հայաստանը Ձﬔռային օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 մարզիկ` դահուկրդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Փետրվարի 18-ին իր առաջին ﬔկնարկը կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |