ՀՀ ըմբիշները 4 բրոնզ են նվաճել Կիևում

ՀՀ ըմբիշները 4 բրոնզ են նվաճել Կիևում

PanARMENIAN.Net - Հայաստանը չորս բրոնզե մեդալ է նվաճել Կիևում հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։

60 կգ Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին, Մաքսիմ Մանուկյանը (87կգ) պարտության է մատնել ուկրաինացի Սեմյոն Նովիկովին (12:8): Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականի հաշվարկին գրանցել է Արթուր Շահինյանը։

Ավելի վաղ, ազատ ոճայինները նույն մրցաշարում մեդալ նվաճել չէին կարողացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---