// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն կբացի

Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն կբացի

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, տարբեր տիտղոսների դափնեկիր, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն կբացի:

«Հայաստանում լավ մարզիկներ կան, որոնք կարող են հաջողությունների հասնել, սակայն նրանց չի խանգարի փորձ ձեռք բերել, օրինակ ԱՄՆ-ում մրցումների ու սպարինգների ժամանակ մեքսիկացի մարտիկների հետ: Բացելով այս ընկերությունը`ես նման հնարավորություն կտամ նրանց», - ասել է Դարչինյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

Նա նշել է նաև, որ այն բռնցքամարտիկները, որոնց նա կընտրի, ավելի հեշտ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու հնարավորություն կստանան: Դարչինյանը հավելել է, որ նրանց մրցումները կարող է լուսաբանել ամերիկյան հեռուստատեսությունը:

«Ամերիկյան հեռուստաընկերությունների կողմից լուսաբանելու մրցակցությունը չափազանց մեծ է: Պետք է առնավազն 20 հանդիպում անցկացնել, որպեսզի քեզ նկատեն: Իսկ ես կօգնեմ մեր մարզիկներին նման հնարավորություն ստանալ իրենց պրոֆեսիոնալ կարիերայի ամենասկզբում», - ասել է Դարչինյանը:

Վիկ Դարչինյանը աշխարհի բազմակի չեմպիոն է IBF, WBA, WBC և IBO վարկածներով, աշխարհի բացարձակ չեմպիոն է գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով։

Ընթերցեք նաև.Դարչինյանը պատրաստ է մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար

 Ուշագրավ
Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից
Աղյուսակը գլխավորում է Բելգիան
Մ-19 և Մ-17 հավաքականներում խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ
«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց»,-ասել է Մուսասին մենամարտից հետո