Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի ԵԱ միանձնյա առաջատար21 մարտի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում մարտի 20-ին կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը երեք հաղթանակ էր տարել մեկնարկում, սպիտակներով առավելության է հասել խորվաթ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի նկատմամբ: Նա վաստակել է 4 միավոր և դարձել է միանձնյա առաջատար, քանի որ համաքայլ ընթացող մյուս չորս շախմատիստները ոչ ոքի են խաղացել և կեսական միավոր են կորցրել, հայտնում է «Ա1+»-ը: Առաջատարներին հետապնդող ՀՀ երեք պատվիրակներից հաղթանակ է տարել միայն Հայկ Մարտիրոսյանը, որը պարտության է մատնել Հրանտ Մելքումյանին: Գաբրիել Սարգսյանը հաշտություն է կնքել Վրաստանի ներկայացուցիչ Միխաիլ Մչեդլիշվիլու հետ և նույնպես զիջել դիրքերը՝ 12-րդ տեղից նահանջելով 15-րդ հորիզոնական: Շվեյցարական մրցակարգով անցկացվող առաջնությունը բաղկացած է 11 տուրից: Այն ավարտվելու է մարտի 28-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |