Կոելիոյի «Ալքիմիկոսը»՝ Մխիթարյանի սիրելի գրքերից

Կոելիոյի  «Ալքիմիկոսը»՝ Մխիթարյանի սիրելի գրքերից

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր սիրելի գրքերից մեկը բրազիլացի գրող Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» է:

«Իմ սիրելի գրքերից մեկը` «Ալքիմիկոսը»՝ նվիրած Պաոլո Կոելիոյի կողմից: Սերն առաջնորդող է»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ, Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Մրցանակը նրան է հանձնվել «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղից առաջ:

«Շատ ուրախ եմ հաղթանակի և ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել էր Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---