Grenke Chess Classic-ի վերջին տուրից հետո Արոնյանը 3-5 տեղերն է կիսում10 ապրիլի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Grenke Chess Classic գերմրցաշարի եզրափակիչ տուրում ոչ ոքի է խաղացել գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ: Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631): 9 տուրի արդյունքներով Արոնյանը 5 միավորով կիսում է 3-5-րդ տեղերը Վաշիե-Լագրավի և Վիտյուգովի հետ: 9-րդ տուրի արդյունքները. Վիտյուգով-Կարուանա՝ 0:1, Անանդ-Կարլսեն, Արոնյան-Բլյուբաում, Վաշիե-Լագրավ-Մայեր, Հոու Իֆան-Նայդիչ՝ ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարուանան 6,5 միավորով, երկրորդ տեղում Կարլսենն է 5,5 միավորով, 3-5-րդ տեղերը կիսում են Վիտյուգովը, Վաշիե-Լագրավն ու Արոնյանը 5-ական միավորով, 6-րդ հորիզոնականում Բլյուբաումն է 4,5 միավորով, 7-9-րդ տեղերում են Նայդիչը, Հոու Իֆանը, Անանդը 3,5-ական միավորով, իսկ աղյուսակը եզրափակում է Մայերը 3 միավորով: Grenke Chess Classic գերմրցաշարն անցնում էր մարտի 31-ից ապրիլի 9-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |