Փաշինյան․ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունը 1 մայիսի 2018 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունը տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված գիշերային ժողովում իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է տապալել վարչապետի ընտրությունը մայիսի 1-ին։ Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 1-ի գիրեշը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակած հայտարարությունում։ «Ուզում էի կոչ անել հարյուր հազարներով գալ և հավաքվել Հանրապետության Հրապարակում, որպեսզի ի ցույց դնեք ձեր կամքը, ձեր աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի նոր պլանը, որն իստ էության վարչապետի ընտրությունը ձախողելն ու հաջորդ փուլում հանրապետականի իշխանությունը վերականգնելն է»,- ասել է նա։ Մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, Փաշինյանը միակ թեկնածուն է։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դիրքորոշումը կհայտնի քվեարկությունից առաջ։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |