Յուրա Մովսիսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել

Յուրա Մովսիսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, ասվում է ՀՖՖ պաշտոնական էջում:

Հրավիրվածների թվում է նաև շվեդական «Յուրգորդենում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը:

Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:

Ազգային հավաքական հրավիրված արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը.

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ»(Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա

Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)

Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան) :

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինում բազմիցս է հայտարարել, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու Յուրա Մովսիսյանին, ինչպես նաև որոշ այլ ֆուտբոլիստների, հրավիրել ազգային հավաքական:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---