Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայորը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն 2 հունիսի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա ձախ ձեռքով 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում: Այդ մասին ասվում է Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում: Սարգիս Ստեփանյանը զրկվել է երեք վերջույթներից 2014-ի ամռանն Արցախում՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ: Նա վիրավորվել է ականի պայթյունից: Խաչատուր Սարիբեկանը Physical (PIUH) standing 85 կգ քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Վահան Տեր-Բալայանը մինչև 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հարություն Մխիթարյանն էլ Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |