Կարլսենը մեղադրել է Մամեդյարովին Կարյակինի հետ պայմանավորված խաղի մեջ

Կարլսենը մեղադրել է Մամեդյարովին Կարյակինի հետ պայմանավորված խաղի մեջ

PanARMENIAN.Net - Նորվեգացի շախմատիստ, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի զարմանա, եթե պարզվի, որ Շահրիյար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը պայմանավորվել են ոչ ոքի խաղալ: Նա ենթադրել է, որ Norway Chess Classic միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիան ռուսաստանցի Կարյակինի և ադրբեջանցի Մամեդյարովի հետ կարող էր պայմանավորված բնույթ կրել: Այդ մասին աշխարհի չեմպիոնն ասել է նորվեգական TV2 հեռուստաալիքի եթերում:

«Ես չունեմ ապացույցներ, սակայն, հաստատ գիտեմ, որ նրանք նախկինում էլ են այդպես վարվել: Հնարավոր է, պետք է ավելի ուշադիր հետևել ընկերների միջև ընթացող պարտիաներին: Բարեբախտաբար, աշխարհի չեմպիոնի կոչման համար պարտիաներում նման բան չի լինում, սակայն, ամեն դեպքում պետք է պայքարել այդպիսի խաղերի դեմ»,-ասել է աշխարհի չեմպիոնը, հայտնում է Championat.com-ը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: 7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավոր ունի: 8-րդ տուրում նա կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---