Մխիթարյան. ԱԱ-2018-ում մեկ ֆավորիտ չկա, բոլոր թիմերը լավ են պատրաստվել12 հունիսի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում միասնական ֆավորիտ չկա, բոլոր թիմերն էլ լավ են պատրաստվել: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով «ՎԿոնտակտե» սոցցանցում երկրպագուների հարցերին: «Միասնական ֆավորիտ չկա, բոլոր թիմերն էլ լավ են պատրաստվել: Ըստ իս, չեմպիոնի հավակնորդներն են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան: Պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի հավաքականի վրա: Գիտեմ, որ հավաքականի անդամների վրա մեծ ճնշում է գործադրվում: Ես կխնդրեի հանգիստ թողնել նրանց: Ռուսաստանցիները շատ լավ են պատրաստվելու: Եթե նրանք հաղթեն առաջին խաղում, ապա խմբից դուրս գալու գերազանց շանսեր կունենան: Ես անձամբ երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին՝ հուսալով, որ նա դուրս կգա խմբից»,-ասել է Մխիթարյանը: Նա հիշեցրել է, որ իր տատն ազգությամբ ռուս է: «Ինձ շատ է դուր գալիս ռուսական մշակույթն ու պատմությունը: Ամեն անգամ, երբ Մոսկվա եմ գալիս, ուժեղ զգացմունքներ եմ ունենում», -ասել է ֆուտբոլիստը: ԱԱ-2018-ը կմեկնարկի հունիսի 14-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |