Մխիթարյան. Երևանը մոլորակի լավագույն քաղաքն է

Մխիթարյան. Երևանը մոլորակի լավագույն քաղաքն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար Երևանը մոլորակի լավագույն քաղաքն է: Այդ մասին նա ասել է Sports.ru-ին տված հարցազրույցում:

«Ինձ համար Երևանն ամենալավն է: Այնտեղ են ապրում իմ ընտանիքը, հարազատները, ընկերներս: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս»,-ասել է ֆուտբոլիստը: Նա նաև խորհուրդ է տվել Հայաստան այցելելիս անպայման լինել Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդի վանական համալիրում, ինչպես նաև Ղարաբաղում:

Խոսելով երազանքների մասին՝ Մխիթարյանն ասել է, որ դրանք շատ են: «Ամեն անգամ, երբ երազանքս իրականություն է դառնում, մի նոր երազանք է ծնվում: Ես երբեք չեմ բավարարվում նրանով, ինչին արդեն հասել եմ: Ամենաառաջին երազանքս լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները: Մնացածն ինքստինքյան կստացվի»,-ասել է ֆուտբոլիստը:

ԱԱ-2018-ի շրջանակում Ռուսաստան է այցելել ֆուտբոլի 8 համաշխարհային աստղ, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---