Քրիս Սաթթոն. Գոլովինը գերազանց կնայվեր Մխիթարյանի հետ «Արսենալում»

Քրիս Սաթթոն. Գոլովինը գերազանց կնայվեր Մխիթարյանի հետ «Արսենալում»

PanARMENIAN.Net - Անցյալում հայտնի ֆուտբոլիստ Քրիս Սաթթոնը, որը խաղացել է «Բլեքբերնի», «Չելսիի», «Սելտիկի» և Անգլիայի հավաքականի կազմում, նշել է, որ կցանկանար Լոնդոնի «Արսենալի» կազմում տեսնել ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի ԲԿՄԱ և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին:

Ըստ Սաթթոնի, «Արսենալում» նա հիանալի կնայվեր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է «Բիզնես Online»-ը: «Գրում են, որ Գոլովինն արդեն պայմանավորվել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին, սակայն ես կցանկանայի տեսնել նրան «Արսենալում»: Հենրիխ Մխիթարյանի հետ կենտրոնում նա գերազանց կնայվեր»,-ասել է Սաթթոնը:

Գոլովինի տեղափոխմանը հավակնում են «Յուվենտուսը», «Արսենալը», «Մոնակոն» և այլ հայտնի ակումբներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---