ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչի խաղերը Երևանի ֆան գոտում կմեկնաբանեն «Մատչ ՏՎ»-ի հաղորդավարները

ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչի խաղերը Երևանի ֆան գոտում կմեկնաբանեն «Մատչ ՏՎ»-ի հաղորդավարները

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Երևանի Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի երկրպագուների համար նախատեսված ամենամեծ գոտին՝ այն կարող է տեղավորել մոտ 15.000 ֆուտբոլի սիրահարի, գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրպագուների համար ստեղծվել է ներկայության առավելագույն էֆեկտ: Անմիջապես հրապարակից ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչի խաղերը Երևանի ֆան գոտում կմեկնաբանեն «Մատչ ՏՎ»-ի հայտնի հաղորդավարներ Միխայիլ Պոլենովը, Ռոման Գուտցայտը և Կոնստանտին Գենիչը:

Երկրպագուների գոտին Երևանում կազմակերպել է ռուսաստանաբնակ հայ գործարար, ֆուտբոլի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

«Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում ևս զգացվի ֆուտբոլի աշխարհի ռուսաստանյան առաջնության շունչը և երևանցիները կարողանան հաղորդակցվել այդ տոնին»,-ասել է նա:

Հայտնի մեկնաբաններից բացի Հայաստան են ժամանել նաև ֆուտբոլային ֆրիսթայլի ռուսաստանցի աստղերը, որոնք հուլիսի 7-ին վարպետության դաս կանցկացնեն բոլոր ցանկացողների համար:

Հուլիսի 8-ին ժամը 19։45 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է նախադեպը չունեցող Լեգենդների խաղը։ Առաջին անգամ Հայաստանում ֆուտբոլային լեգենդները պարզելու են ուժեղագույնին՝ ով կհաղթի Հայաստանում՝ Լատինական Ամերիկան թե Եվրոպան։

Հանդիպումը նվիրված է Երևանի 2800-ամյակին։

Եվրոպայի թիմի կազմում հանդես կգան՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Դարիո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն,Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին, Ռոման Բերեզովսկին:

Լատինական Ամերիկան կներկայացնեն.Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդա Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին,Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---