Ֆրանսիան՝ ԱԱ-2018-ի եզրափակչի առաջին մասնակից

Ֆրանսիան՝ ԱԱ-2018-ի եզրափակչի առաջին մասնակից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականն առաջինը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակիչ հանդիպմանը, որն անցավ հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում, ֆրանսիացիները հաղթեցին Բելգիայի հավաքականին 1:0 հաշվով:

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի: 51-րդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումթիթին: Այս գոլը վճռական էր, գրում է Deutsche Welle-ն:

Մինչ եզրափակիչ դուրս գալը Ֆրանսիան առաջին տեղն է գրավել C խմբում՝ 2 հաղթանակ և մեկ ոչ ոքի գրանցելով 3 խաղում: Ֆրանսիացիները 4:3 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին, իսկ քառորդ եզրափակչում Ուրուգվային՝ 2:0: Առաջնություններին մասնակցության պատմության մեջ ֆրանսիացիները միայն մեկ անգամ են աշխարհի չեմպիոն դարձել՝ 1998-ին: Այն ժամանակ թիմի ավագն էր այժմ գործող մարզիչ Դիդիե Դեշամը:

Ֆրանսիայի հավաքականը մեկ անգամ դարձել է ԱԱ արծաթե և 2 անգամ բրոնզե մրցանակակիր:

Ֆրանսիացիների հակառակորդն ԱԱ չեմպիոնի համար պայքարում հայտնի կդառնա հուլիսի 11-ին Մոսկվայում, որտեղ Անգլիայի հավաքականը հանդիպելու է խորվաթների հետ:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---