Հայրապետյան. Եթե ԱԱԾ պետը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում՝ ես չեմ առաջադրվի17 հուլիսի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացնի, ապա ինքն այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում, հայտնում է Football365.am-ը: «Եթե Արթուր Վանեցյանը ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ապա իմ կարծիքով դա լավագույն լուծումը կլինի: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. նրա ղեկավարությամբ պայմանավորված խաղերը կբացառվեն», - ասել է Հայրապետյանը: Նա անդրադարձել է նաև ֆեդերացիայի ակումբների՝ իր դեմ արված հայտարարություններին: «Ակումբների ղեկավարներն իմ դեմ վայնասուն են բարձրացրել: Սա միշտ եղել է: Ինձ մեղադրում են սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ, մինդեռ նրանց կողմից նշված հարցերում օրենքի կետ չկա: Իմ սեփականությունն է կուզեմ կտամ, չեմ ուզի չեմ տա», - ասել է նա: Նա նաև նշել է, որ հրաժարական չի տալիս, և «մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Ավելի վաղ, ՀՖՖ մի շարք ակումբներ Հայրապետյանի գործունեության դեմ հայտարարություններ էին տարածել: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նույնպես դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |