Սերենա Ուիլյամսն ամենամեծ պարտությունն է կրել իր կարիերայում

Սերենա Ուիլյամսն ամենամեծ պարտությունն է կրել իր կարիերայում

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսնիր կարիերայում ամենամեծ պարտությունն է կրել ՝ զիջելով բրիտանուհի Յոհաննե Կոնտեին Սան Խոսեում ընթացող WTA մրցաշարի առաջին փուլում, հայտնում է Lenta.ru-ն:

Հանդիպումը տևել է 52 րոպե: Ուիլյամսը զիջել է երկու սեթում 1:6 և 0:6 հաշվով՝ առաջին անգամ իր կարիերայում թենիսիստուհին ընդամենը մեկ գեյմ է վերցրել խաղի ընթացքում:

Մինչ Կոնտեի հետ հանդիպումը Ուիլյամսի համար ամենավատ հանդիպումն էր համարվում խաղը ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ Սինգապուրում WTA մրցաշարի վերջին փուլում՝ նա զիջեց երկու սեթում 0:6 և 2:6 հաշվով:

Ուիլյամսը կորտ է վերադարձել 2018-i մարտի 9-ին՝ երեխայի ծնվելուց 13 ամիս անց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---