Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի գործին

Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի գործին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ և տարբեր տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի գործին: Այդ մասին հայտարարել է Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Այդ գործերը կքննվեն մեկ վարույթում», - ասել է խոսնակը՝ ընդգծելով, որ քիչ ուշ մանրամասն հաղորդագրություն կտարածեն, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, հստակեցնելով մեղադրանքը, տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---