Աշոտյանը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին. Սա վակխանալիա չէ, սա խայտառակություն է 4 օգոստոսի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չհաջողված և ոչ համոզիչ է համարում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038-ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված »,-գրել է նա։ Իսկ Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ներկայացնելն Աշոտյանը զավեշտ է համարում։ «Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է»,-ասված է գրառման մեջ: Օգոստոսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՔԾ պետը հայտարարել էր, որ, իր կարծիքով, վերաքննիչ դատարանը պետք է մերժի փաստաբանների վերաքննիչ բողոքը Քոչարյանին կալանավորելու դեմ։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով ներկայացված մեղադրնքի մասն, ասել է, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ նախկին անդամի վրա: Խաչատրյանը հիշեցրել է «Վիկիլիքսի» հրապարակումը2008-ի ընտրություններից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշումների մասին․ նա հայտարարել էր, որ ճնումը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից՝ որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |