Քոչարյանի կալանավորումը բողոքարկող դիմումը Վերաքննիչը չի քննելու մինչև օգոստոսի 7-ը

Քոչարյանի կալանավորումը բողոքարկող դիմումը Վերաքննիչը  չի քննելու մինչև օգոստոսի 7-ը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մինչև օգոսոտոսի 7-ը չի քննելու Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը բողոքարկող դիմումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

«Վերաքննիչ դատարանը մեր բողոքը չի քննելու այսօր՝ օգոստոսի 4-ին: Երկուշաբթի օրը դեռևս բողոքարկման օր է, և առնվազն մինչև երեքշաբթի օրը բողոքը չի քննվելու»,- ասել է Ալումյանը՝ հավելելով, որ պատրաստվում է օգոսոտոսի 6-ին նաև իր կողմից բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, իսկ բողոքը վարույթ չընդունելու հիմք դատարանը չունի:

Ավելի վաղ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մասամբ գաղտնազերծել է Մարտի 1-ի 0038 հրամանը։

Խաչատրյանը նաև մեկնաբանել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ ՊՆ-ին պատկանող զենքից կրակոցներ չեն եղել։ Խաչատրյանի խոսքերով, Քոչարյանը չէր կարող իմանալ` այդ զենքերը կիրառվել են, թե` ոչ։ Նա նշել է, որ 1700-ից ավել պարկուճ առգրավվել, իդենտիֆիկացվել է մոտ 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել ու զենքերը պարկուճադարանում չկան։ Խաչատրյանը նաև ասել է, որ որոշ ստորաբաժանումների կողմից, այսպես կոչված «մաքուր» զենք է կիրառվել, որը հետագայում հավաքվել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---