Մահացել է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը27 օգոստոսի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին մահացել է «Արարատ 73-ի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Նա 73 տարեկան էր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսոր Կարեն Քոչարյանը: «Դու էլ հեռացար մեզանից....ափսոս...Ծնվելով 1945-ին՝ հաղթանակի տարում,դու ապրեցիր,որ կերտես նոր հաղթանակներ»,-գրել է Քոչարյանը՝ հավելելով, որ դժվար թե գտնվի միջին և ավագ տարիքի հայ, որը երկրպագուն եղած չլինի լեգենդար «Արարատ-73»-իտղաների: Ալյոշա Աբրահամյանը ծնվել է 1945-ի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |