Քոչարյան․ Սարգսյանին չարժեր փորձել իշխանության մնալ29 օգոստոսի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ՆՏՎ հեռուստաալիքին, որում հերթական անգամ քննադատել է Փաշինյանի կառավարությանը, ինչպես նաև՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու որոշումը, ապա նաև մի փոքր խոսել իր ապագա անելիքների մասին։ PAN-ն առանձնացրել է նրա կարևորագույն մտքերն ու մեղադրանքները։ Սերժ Սարգսյանի մասին Կարծում եմ, նա (Սարգսյանը) չպիտի սկսեր սահմանադրական բարեփոխումները։ Ես այն ժամանակ հրապարակավ քննադատում էի դա։ Եվ չարժեր փորձել պահպանել իշխանությունը՝ վարչապետի աթոռը զբաղեցնելով։ Ինքն իր մասին Ես հասկանում եմ, որ կարող եմ լուրջ կոնսոլիդացնող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ են տեսնում։ Իր ժամանակների ու պոտենցիալ կողմնակիցների մասին Ես նախագահ եմ եղել 10 տարի։ ՀՆԱ-ն աճել է 5 անգամ՝ ռեկորդային թվեր, բյուջեն՝ 8 անգամ։ Ամեն ինչն, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր, վերակառուցված, այն տարիներին է ստեղծվել։ Մենք 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում տարեկան։ Փոքր ու միջին բիզնեսի աբաժինը 16%-ից 46% է աճել։ Մասնավոր հատվածի բաժինը 80%-ից ավելի էր հասել։ Կյանքի որակը փոփոխվել է կտրականապես, և մեզ պետք է այդ մասին հիշեցնել։ Հնարավոր է՝ հիշողությունները թարմ չեն, բայց մենք կհիշեցնենք․․․ Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր ստեղծում էին բիզնեսներ, շարժում էին տնտեսությունը, կդառնան (իմ- խմբ․) էլեկտորալ բազան։ Փաշինյանի կառավարման մասին Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, անդադար պոպուլիզմ է, որի հետևանքներն, ինչպես ես եմ կարծում, երկար ժամանակ դանդաղեցնելու են երկրի զարգացումը։ Իր դեմ քրեական հետապնդման մոտիվների մասին 10 տարի անց իշխանության են եկել նրանք, ովքեր պարտվել էին այն ժամանակվա (2008-ի՝ -խմբ․) ընտրություններում։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը զբաղված են նրանով, ինչպես հատուցել նրանց, ում թշնամի են համարում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |